Forbes-ը խորհուրդ է տալիս այցելել Գյումրի. այն աշխարհի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում է

Forbes-ը գրում է, որ տարեցտարի մարդիկ Գյումրի քաղաքն ավելի ու ավելի քիչ են կապում 1988–ի ավերիչ երկրաշարժի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Գերմանական և հունական ավիաընկերությունների մատչելի ավիատոմսերի շնորհիվ Գյումրի քաղաքը մեծ հնարավորություններ ունի եվրոպացի զբոսաշրջիկների սիրելի վայրը դառնալու։

Հայտնի է` ով է 2019 թվականի ամենաազդեցիկ կինը` ըստ Forbes–ի

Forbes պարբերականն առանձնացրել է ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկը, որում ընդգրկել է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:

«Տարեցտարի Գյումրի քաղաքն ավելի քիչ են ասոցացնում 1988 թվականի ավերիչ երկրաշաժի հետ։ Գյումրի հարկավոր է այցելել գարնանը, երբ ձմեռն ավարտվում է, բնությունը զարթնում է խորը քնից և հայերը նշում են Զատիկը», - գրում է պարբերականը:

Նյութի հեղինակները հատկապես շեշտում են քաղաքի նորաձև սրճարանները, որոնք բացվել են վերջին տարիներին, ընդգծելով, որ այնտեղ հայկական կոլորիտի և եվրոպական ազատության ներդաշնակ խառնուրդ կա:

«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն». Forbes–ի հոդվածը

Forbes- ը խորհուրդ է տալիս անպայման փորձել Գյումրու ազգային խոհանոցը և ռեստորաններում անպայման պանրախաշ պատվիրել: Հեղինակները նշում են, որ բացի քաղաքի տեսարժան վայրերից, զբոսաշրջիկներին կհետաքրքրեն նաև գյումրեցիները, որոնք հայտնի են իրենց հումորի զգացումով։

Forbes-ը հրապարակել է 2019 թվականի ամենահաջողակ միլիարդատերերի վարկանիշը

Առաջարկությունների ցանկում Forbes-ը ներառել է նաև այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Լոնդոնը, Թբիլիսին, Մեխիկոն, Պերուն և այլն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ասիական երկու պարբերականներ խորհուրդ տվեցին 2020 թվականին այցելել Հայաստան: Սինգապուրի Singapore Tatler պարբերականը խորհուրդ է տալիս այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, իսկ Ֆիլիպինների Philstar–ը խորհուրդ է տալիս դիտել հայկական ֆիլմեր:

Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում