ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Երգչուհի Սիլվա Հակոբյանն Insragram-ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում դստեր՝ Միլայի համար աշուղական երգ է երգում մոր նվագակցությամբ։
«Մայրիկիս հետ միասին Միլայիս ծանոթացնում ենք մեր աշուղական արվեստին»,–տեսանյութին կից գրել է երգչուհին։
Երգչուհու էջի հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը, նրանք բազմաթիվ բարեմաղթանքներ ու հաճոյախոսություններ են գրել երգչուհու և նրա դստեր հասցեին։
Ղրղըզ երգչուհին կատարում է Սիլվա Հակոբյանի երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Ինչ լավն եք դուք», « փոքրիկ Միլա, դու հրաշք ես», «Հրաշալի ընտանիք, հիանում եմ ձեր տաղանդով», «Որքան ուշադիր ու հանգիստ է լսում իր մայրիկի անուշ ձայնն ու մեղմ կատարումը»,- գրել են նրանք։
Հիշեցնենք` Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել օգոստոսի 6-ին։ Սիլվան հղիության ողջ ընթացքում կապ էր պահում երկրպագուների հետ ջերմ լուսանկարների միջոցով։