Կորոնավիրուսի գրոհն աշխարհի վրա շարունակվում է. նոր թվեր

Մեկ օրվա մեջ ավելի քան հինգ հազար մարդ վարակվել են կորոնավիրուսով, իսկ ընդհանուր առմամբ, աշխարհում արդեն 3 987 մարդ է մահացել այս հիվանդության պատճառով, մոտ 63 500–ը ապաքինվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Աշխարհում վարակի տարածման քարտեզում նշված է, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114 452–ի։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Երևան են ժամանել ԱՀԿ փորձագետները

Այսպիսով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Չինաստանում վարակվածների թիվը հասել է 80 756–ի։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է (9172 վարակված)։

Երրորդ տեղում Հարավային Կորեան է. այստեղ կորոնավիրուսով վարակված 7513 մարդ կա։ Հայաստանի հարևան Իրանում 7161 մարդ է վարակվել։ Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան` 1412 վարակվածներով։

Կորոնավիրուսից վախեցած. Փաշինյանը և Միշելը հրաժարվել են ձեռքսեղմումից. տեսանյութ

Մարտի 10–ի տվյալներով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 3 987 մարդ, ապաքինվել` 63 500 հազար մարդ։

2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։