Կարճաթևի կանցնե՞նք. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, սակայն շաբաթվա ընթացքում անձրև կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Առաջիկա օրերին` մարտի 10-13-ը, Հայաստանի ամբողջ տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Շրջանների զգալի մասում անձրև կտեղա մարտի 14-ին»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակում երևում է, որ շաբաթվա ընթացքում որոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի 23-24 աստիճանի։

Կարճաթևի կանցնե՞նք. եղանակի տեսություն

Փաշինյանի հայտարարության հետքերով. ի՞նչ ճակատագիր կունենա եկամտահարկի վերադարձի ծրագիրը

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 19-21, իսկ գիշերը` 5-7 աստիճան տաքության սահմանում։

Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում