Երևանի Արշակունյաց պողոտայում այրվել է ճամփեզրին կայանած Nissan Tida մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com–ի տեղեկություններով` նշված ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Hyundai մակնիշի ավտոմեքենային։
«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը
Nissan-ի վարորդն ու 2 ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Այրվածքաբանության կենտրոնից հայտնեցին, որ 3 տուժածներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծանր է։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հրդեհի ականատեսներից մեկը նկարահանել է հրդեհվող ավտոմեքենան և տեսագրությունը փոխանցել Sputnik Արմենիային։
Հրդեհի տեսագրությունը տարածվել է նաև Facebook սոցցանցում։
Նշվում է, որ ավտոմեքենայում բռնկված հրդեհը երկար խցանման պատճառ է դարձել Արշակունյաց պողոտայում։