Ադրբեջանական կրակոցից զինծառայող է մահացել

Զինծառայողը մահացու վնասվածք է ստացել զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ արձակված կրակոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով 36-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել։

Ադրբեջանը կրակել է Տավուշի մարզի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել

«Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նա վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի Ոսկեպար գյուղը

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիան թուրքական ուղերձ էր ՌԴ–ի համար