Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերն այցելել էր երկրի խորհրդարան, որտեղ եղել են վարակված քաղաքացիներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։

Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար

«Նախարարի թեստի պատասխանները դրական են եղել»,- գրված է հայտարարությունում: Նշվում է, որ Ռիսթերը գտնվում է Փարիզի իր տանը և իրեն լավ է զգում:

Ֆրանկ Ռիսթերն անցյալ շաբաթ մի քանի անգամ այցելել է երկրի խորհրդարան, որտեղ եղել են կորոնավիրուսով վարակված մարդիկ: Մասնավորապես, COVID-19-ը հայտնաբերվել է հինգ պատգամավորի և խորհրդարանի երկու աշխատակցի մոտ։

Վերջին տվյալների համաձայն` Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 1412 մարդ, մահացել է 25-ը:

Կորոնավիրուսի պատճառով դիմակ են «հագել» Մոնա Լիզան ու Մայր Թերեզան