Կրակոտ պար կորոնավիրուսի դեմ. «Դոմոդեդովոյում» կինը խուճապ է ցրում. տեսանյութ

Հանրահայտ Ghostbusters կոմպոզիցիայի ներքո, որը համանուն ֆիլմի սաունդթրեքն է, բժշկի հագուստով կինը պարել է օդանավակայանում` պայքարելով կորոնավիրուսի դեմ։
Sputnik

Ամեն մեկը յուրովի է պայքարում է մահացու կորոնավիրուսի դեմ։ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում որոշել են ցրել խուճապը։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում բժշկական պաշտպանիչ կոստյումով կինը` ջրի տարան ուսին, կրակոտ պարում է։

Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները

Հանրահայտ Ghostbusters կոմպոզիցիայի ներքո, որը համանուն ֆիլմի սաունդթրեքն է, կինն ակտիվորեն շարժվում է ամբողջ մարմնով։ Նրա պարը հեշտ չի տրվում, բայց նա կանգ չի առնում:

Տեսանյութն իր Facebbok–ի էջում հրապարակել Է օգտատեր Կիրիլ Կոնդրատևը և կից գրել:

«Մարդիկ. թռչում են, թռչում։ Բժիշկները Դոմոդեդովոյում»:

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու 15 դեպք է գրանցվել, դրանցից 3–ը մարտի 8–ին։

Ընդհանուր առմամբ, մարտի 8-ի դրությամբ, 107 երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարկվելու 107 հազ. 352 դեպք, բուժվել է 60 հազ. 558 մարդ, մահացել՝ 3 հազ. 646-ը։