Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիան թուրքական ուղերձ էր ՌԴ–ի համար

Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Հայաստանի ԶՈւ–ի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձն ուղերձ էր Ռուսաստանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանական զինվորականների դիվերսիան տարածաշրջանում Թուրքիայի ակտիվության դրսևորումն է, Անկարան ցանկանում է ցույց տալ, որ անհրաժեշտության դեպքում կարող է լայնածավալ գործողությունների հրահրել ադրբեջանցիներին: Այս կարծիքն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի

Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմանում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք` թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վնասվածք է ստացել մեկ զինծառայող։

«Թուրքիան ցուցադրեց Ռուսաստանին, որ անհրաժեշտության դեպքում կարող է դրդել Ադրբեջանին ավելի ակտիվ գործողություններ անել։ Այդ պատճառով էլ դիվերսիան կազմակերպվել էր Հայաստանի սահմանին, ոչ թե Ղարաբաղի հետ շփման գծում։ Սա Անկարայի «նախազգուշացման քայլն» էր», – կարծում է Սաֆրաստյանը։

Ինչու են թուրքերն Արցախի հարցում անհանգիստ շարժումներ անում, և որն է Ռուսաստանի խաղաքարտը

Թուրքական դիվանագիտության մյուս քայլը մարտի 2–ին Թուրքիայի արտգործնախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումն էր։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն միջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ՄԽ–ն պետք է ավելի արդյունավետ գործի խնդրի լուծման ուղղությամբ աշխատելիս։

«Թուրքիան բազմիցս փորձել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներից մեկը դառնալ, տարբեր պատրվակներով փորձեր է ձեռնարկում, բայց ապարդյուն։ Այս անգամ էլ չստացվեց։ Վստահ եմ, որ հետագայում էլ ոչինչ չի ստացվի», – ասաց արևելագետը։

ՀՀ-ն $40 մլն է ծախսել հնդկական ռադարների համար. ինչու են անտեսվել ռուսական անալոգները

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում Անկարային ներառելու համար անհրաժեշտ է բանակցային գործընթացի բոլոր կողմերի համաձայնությունը, իսկ Հայաստանը երբեք հավանություն չի տա այդ գաղափարին։

Թուրքերը շատ լավ են հասկանում դա, բայց իրենց խաղն են տանում` փորձելով դիվանագիտական ակտիվություն ցուցադրել։

«Դրա վրա է հիմնված Թուրքիայի նախագահ Էրդողանի ամբողջ դիվանագիտությունը։ Նույնը Սիրիայի հարցում է. երբ թուրք առաջնորդը վերջնագրիր էր ներկայացնում, հասկանում էր, որ Ռուսաստանը, միևնույնն է, թուլ չի տա իրականացնել սպառնալիքը։ Դա, ըստ էության, արևելյան դիվանագիտության հնարքն է` հայտարարել շատ բանի մասին` այդ ֆոնին որոշակի դիվիդենտներ պոկելու համար», – նշեց Սարֆրաստյանը։

Նրա կարծիքով` Սիրիայի հարցով ռուս–թուրքական պայմանավորվածությունները ժամանակավոր բնույթ են կրում, և վաղ թե ուշ իրավիճակը նորից կսրվի, քանի որ երկրի իշխանությունը վճռականորեն է տրամադրված արտաքին ուժերի ու ահաբեկչական խմբերի հսկողության տակ գտնվող տարածքները։

ՀՀ քաղաքական շրջանակներին անհանգստացրել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը

Հիշեցնենք` մարտի 5–ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի քննարկման թեման սիրիական Իդլիբում տիրով իրավիճակն էր։ Կողմերը փաստաթուղթ ստորագրեցին` հաստատելով, որ հավատարիմ են «Աստանայի ձևաչափին», ու հրադադարի ռեժիմ հայտարարեցին։ Բացի այդ, կողմերը պայմանավորվեցին համատեղ հսկել Մ4 մայրուղին, որն այժմ ահաբեկիչների հսկողության տակ է։

«Ինչ ամոթ է, Պուտինը ստացավ այն, ինչ ուզում էր». Փայլանը`առաջնորդների հանդիպման մասին