ՌԱԴԻՈ

Հասունանում է համաշխարհային նոր ճգնաժամ. որ ոլորտն է ամենառիսկայինը

Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է միջազգային տնտեսական միտումներով պայմանավորված` Հայաստանի տնտեսական իրողություններին։ 
Sputnik
Հասունանում է համաշխարհային նոր ճգնաժամ. որ ոլորտն է ամենառիսկայինը

Գոռ Ծառուկյանի դիտարկմամբ` ճիշտ կլինի համեմատություն անցկացնել իրադարձությունների զարգացման նախորդ սցենարի հետ, որը գրանցվել էր 2014թ.–ին։ Ըստ տնտեսագետի`իրավիճակները բավականին նման են։ Այդ խնդրի առթիվ Հայաստանի դիրքերը կարելի է գնահատել որոշ ցուցանիշներով։ 

ԵՏՄ երկրներ. տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները

Տնտեսագետը նախ դիտարկում է տրանսֆերտների նշանակությունը Հայաստանի տնտեսության համար։ Այնուհետև կարևորում է Հայաստանի արտարժութային պահուստները կամ ֆինանսական համակարգի կայունության բուֆերը, որի համար անմիջական նշանակություն ունի միջազգային պահուստների մակարդակը։ Եվ, իհարկե, Հայաստանի արտահանման վրա հնարավոր ազդեցությունը։ Սրանք են, ըստ տնտեսագետի, ազդեցության հիմնական երեք գործոնները։ 

Էրդողանը` գլոբալ նոր տնտեսական ճգնաժամի պատճառ. Աջեմօղլուի տխուր կանխատեսումը

«Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հասունանում է համաշխարհային նոր ճգնաժամ, ապա պետք է նկատենք, որ ամենամեծ ռիսկը կապված է արտահանման հետ, մասնավորապես, հանքարդյունաբերության արտադրանքների արտահանման հետ։ Տարվա սկզբից պղնձի գները նվազել են մոտ 10 տոկոսով, ինչի հետ մեկտեղ նաև Հայաստանի արտահանման կառուվածքում պղնձի տեսակարար կշիռն է ավելացել նախորդ տարիների համեմատ։ Որոշակի ռիսկ կա, որ պղնձի գնի հետագա շարունակական նվազումը կազդի Հայաստանի առևտրային բալանսի վրա»,– նշում է տնտեսագետը։

Էստուկյան. «Թուրքիային տնտեսական ճգնաժամ կարող է սպառնալ»

Բայց եթե սա փորձում ենք համադրել մյուս երկու գործոնների հետ, որոնցով Հայաստանի դիրքը բավականին կայուն է, ապա ռիսկերը որոշակի առումով քիչ են, քան նախորդ` 2014թ.–ի ճգնաժամի ընթացքում էին։ 

«Դեպի Հայաստան փոխանցվող տրանսֆերտների մակարդակը էականորեն ՀՆԱ–ի նկատմամբ նվազել է` կազմելով 3.4 տոկոս։ Տնտեսության զգայունությունը կամ կախվածությունն օտարերկրյա տրնասֆերտներից էականորեն նվազել է, հետևաբար, եթե ՌԴ–ում տեղի ունենա ռուբլու արժեզրկում դրանից բխող տրանսֆերտների հետագա նվազմամբ, ապա դա մեծ ազդեցություն չի ունենա ՀՀ տնտեսության և դրամի վրա, որքան ունեցավ 2014թ.–ին»,–նշում է տնտեսագետը։ 

Մյուս գործոնն, ըստ նրա, Հայաստանի պատրաստ լինելն է հնարավոր ռիսկերին, ինչը կարող է ապահովել միջազգային պահուստների բարձր մակարդակը։ Վերջին շրջանում անընդհատ լսում էինք լուրեր, որ ԿԲ–ն շարունակում է արտաժույթ գնել շուկայից, ինչը վկայում է այն մասին, որ շուկայում գոնե այս պահին կա արտարժույթի ավելցուկ։ 

Քթոյան. «Կորոնավիրուսը չի կարող համաշխարհային տնտեսության փլուզման պատճառ դառնալ»