Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն

ՀՀ երկրորդ նախագահն այս պահին հիվանդանոցում է և որոշ հետազոտություններ է անցնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի- Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 7-ի երեկոյան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սերժ Սարգսյանի` Հայաստանից բացակայելը չի խանգարի, որ Քոչարյանը նրան հրավեր ուղարկի

«Արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց»,-ասաց Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ նախագահը դեռ հիվանդանոցում է, որոշ զննումներ պիտի անցնի։

Նշենք, որ Քոչարյանը հերթական բուժզննումն անցել էր անցած տարվա հոկտեմբերին «Իզմիրլյան» կենտրոնում:

Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացրած բացարկի միջնորդությունը