Արցախում 22–ամյա ոստիկանի դի են հայտնաբերել հրազենային վնասվածքով

Մահացած ոստիկանի գործի քննությամբ զբաղվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Արցախում այսօր հայտնաբերվել է ոստիկանի դին` հրազենային վնասվածքով։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից, այսօր ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացում:

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

Համաձայն տեղեկության՝ իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արցախի ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան` Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ա.-ի դին` հրազենային վնասվածքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն