Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են մեկ այլ բուժկենտրոն

Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Մարտի 7-ի երեկոյան հոսպիտալացված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Ավելի վաղ, Սողոմոնյանը հայտնել էր, որ Քոչարյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ՝ ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով: Մասնագետները քննարկում են, թե որքան ժամանակ նա դեռ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

«Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Թե որքան ժամանակ նա կմնա այնտեղ, դեռ անհայտ է: Հուսով եմ ՝ առավոտյան պարզ կլինի»,- ասաց Սողոմոնյանը:

Նշենք, որ Քոչարյանը հերթական բուժզննումն անցել էր անցած տարվա հոկտեմբերին «Իզմիրլյան» կենտրոնում:

Հիշեցնենք`ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Չի կարելի անընդհատ ձգձգել գործը. դատախազը` Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասին

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։