ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը ԵՊՀ ռեկտորի ընտրություններում առաջադրել է Ռուբեն Մելքոնյանի թեկնածությունը, և համապատասխան փաստաթղթերն արդեն փոխանցվել են հոգաբարձուների խորհրդին։
«Նոու–հաու» ԵՊՀ–ում. պատասխանողն ու հայցվորը ռեկտորի պաշտոնակատարն է. «Հրապարակ»
Ռուբեն Մելքոնյանն ակնկալում է, որ կկայանա օրենքին համապատասխան ընտրություն, և համալսարանն ի վերջո հնարավորություն կստանա անցնելու անորոշության փուլն ու կփորձի իր կարևոր գործառույթները կյանքի կոչել, որոնցից են, օրինակ, կրթական որակյալ ծառայությունների մատուցումը, գիտահետազոտական խնդիրները։
«Ռեկտորի համար կան մի քանի բաղադրիչներ. ռեկտորը պետք է կարողանա այդ բազմամարդ և բավական բարդ կոլեկտիվում ստեղծել կամ վերստեղծել աշխատանքային նորմալ պայմաններ, ինչպես նաև ջանքեր գործադրել բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու ուղղությամբ, անպայման ապահովել բազմակարծություն, որովհետև համալսարանը միշտ եղել է, կա ու կլինի ազատ խոսքի ու մտքի օջախ։ Այլ կերպ համալսարան չի կարող լինել։ Սա մեկ մարդու անելիք չէ, անհրաժեշտ է կոլեկտիվ ներդաշնակ աշխատանք»,– նշում է ԵՊՀ ռեկտորի թեկնածուն։
Մելքոնյանի համոզմամբ` ԵՊՀ ռեկտորը պետք է այնպես անի, որ կրթությունը համապատասխանի առաջին հերթին մեր պետության շահերին`համահունչ լինելով աշխատաշուկայի պահանջներին։ Ըստ նրա` պետք է փորձել նաև հետևել համաշխարհային միտումներին` պահպանելով ազգային նկարագիրն ու մեզ համար կարևոր առաջնահերթությունները։
«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի որոշումն անհիմն է, կամայական». Արմեն Ավետիսյան
«ԵՊՀ կոլեկտիվը բաղկացած է հմուտ և բազմափորձ մարդկանցից, հետևաբար ընտրվելու դեպքում կփորձեմ այդ ռեսուրսներն ավելի ճիշտ և պրոդուկտիվ օգտագործել մեր ազգային կառույցի նորմալ կենսագործունեության համար։ Ընտրությունները պետք է նույնպես համահունչ լինեն ակադեմիզմի չափորոշիչներին, պետք է լինի առողջ մրցակցություն, տեսլականների բանավեճ։ Ես չունեմ մտասևեռում, «իդեա ֆիքս»` ամեն կերպ հասնելու ռեկտորի պաշտոնին և չեմ ընդունում «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը։ Ինձ համար առաջնային է լինելու սկզբունքների պահպանումը, այլ ոչ թե տարատեսակ կոմպրոմիսների և պայմանավորվածությունների գնալը։ Ռեկտորի հանձնառությունը բարդ առաքելություն է, եթե ընտրվեմ, պատվով կկատարեմ այդ առաքելությունը, եթե չընտրվեմ, ապա կշարունակեմ իրականացնել իմ գործառույթներն արևելագիտության ու կրթության ոլորտներում, որոնք պակաս կարևոր չեն»,– նշում է ԵՊՀ ռեկտորի թեկնածուն։
Մելքոնյանն իր առաջնային անելիքները պատկերացնում է թեզիսների ծրագրի միջոցով, իսկ ընտրվելուց հետո կներկայացնի զարգացման ռազմավարության ընդհանուր ծրագիր, որում կներգրավվի համալսարանի ամբողջ ներուժը։
«Ամբողջ կռիվը գիտեմ` ինչումն է». նախարարը հանդիպեց ԵՊՀ–ի դասախոսների հետ
Հիշեցնենք` ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալասարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։