Խոշոր հրդեհ Մրգաշենում. կրակը վտանգավոր չափերի է հասել

Մի քանի ժամ տևած պայքարից հետո հրշեջ–փրկարարների հաջողվել է մարել վտանգավոր կրակը։
Sputnik

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվել է 1000-ից ավելի հնամաշ անվադող: Բռնկված հրդեհն ու թանձր ծուխը պատել էր ողջ շրջապատը, ծխի սյունը տեսանելի էր անգամ հեռվից։

Ситуация на Давташенском мосту (16 апреля 2018). Ереван
Դավթաշենի կամրջից նետվելու փորձ անող տղամարդու կյանքը փրկել են

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է մարտի 7-ին, ժամը 14:10-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ողբերգական վթար Իսակովի պողոտայում. Mercedes–ներից մեկի վարորդը տեղում մահացել է

Ավելի քան 3 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հրշեջներին ի վերջո հաջողվել է մարել վտանգավոր կրակը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել է 5000 քմ խոտածածկ տարածք, ինչպես նաև 50 հակ անասնակեր և մոտ 1000 անվադող։