ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Իրանում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 5823–ի, որոնցից 145-ը` մահվան ելքով, մեկ օրվա ընթացքում 21 մարդ է մահացել։ Տեղեկությունն այսօր հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։
Նա IRINN հեռուստաալիքի եթերում ասել է, որ մեկ օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսով վարակվելու 1076 նոր դեպք հայտնաբերել։ Փետրվարի 19-ից ի վեր, երբ Իրանի իշխանությունն առաջին անգամ հայտնեց հիվանդության մասին, կորոնավիրուսով վարակվելու արդեն 5823 դեպք է արձանագրվել։
Ավելի քան 5.8 հազար մարդուց առողջացել է 1669–ը, մահացել` 145-ը։
Կորոնավիրուս է գրանցվել Իրանի բոլոր շրջաններում։
Լրագրողներն ավելի շատ են նյարդայնացնում, քան կորոնավիրուսը. կյանքի ռիթմը` Ծաղկաձորում
Իրանի իշխանությունը միջոցներ է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու համար, ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են մինչև «Նոր տարի» (Նովրուզ)։ Իրանում Նովրուզը մեկնարկում է մարտի 20-ին, որից հետո արձակուրդ է սկսվում։
Իշխանությունը խորհուրդ է տալիս մնալ տանը և հետաձգել ոչ պարտադիր ուղևորությունները (Նովրուզից առաջ և Նովրուզի ընթացքում, որպես կանոն, միջքաղաքային ուղևորությունների թիվն ավելանում է)։ Բացի այդ, չեղարկվել են մշակութային և մարզական միջոցառումները, հետաձգվել են ֆուտբոլային խաղերը։
Արցախում կորոնավիրուս չկա. նախարարությունը հայտարարություն է տարածել
Իրանում սահմանափակվել է նաև այն մարդկանց տեղաշարժը, որոնց դեպքում կորոնավիրուսով վարակվելու կասկած կա։ Հիվանդության ախտանշաններ հայտնաբերելու դեպքում անձը 14 օր մնում է կարանտինի մեջ։ Սահմանափակումներ են գործում նաև կրոնական ծեսերի համար. ուրբաթօրյա աղոթքը չեղարկվել էր, որոշակի կանոններ են սահմանվել նաև շիական սրբավայրեր այցելելու համար։
Չինացի գիտնականները կորոնավիրուսի կլինիկական ախտանիշների փոփոխություններ են հայտնաբերել