Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ

Генрих Мхитарян (справа) и итальянский полузащитник Лоренцо Пеллегрини после гола Мхитаряна (15 декабря 2019). Рим
Իտալացի երկրպագուներն ամբողջ ամիս չեն կարողանա մարզադաշտ գնալ կորոնավիրուսի պատճառով։ «Ռոմայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսից պաշտպանվելու տարբերակներ են առաջարկել նրանց։ Տեսանյութում առաջինը հայտնվում է Մխիթարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Ռոմա» ֆուտբոլային ակումբը որոշել է կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդներ ներկայացնել և հատուկ այդ նպատակով տեսանյութ է նկարահանել։

Նախ` պետք է ավելի հաճախ լվացվել. տեսանյութում Հենրիխ Մխիթարյանը հանգամանորեն լվանում է ձեռքերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от AS Roma (@officialasroma)

Լեոնարդո Սպինացոլան ցույց է տալիս, որ պետք է քիչ դիպչել դեմքին ու շուրթերին, Նիկոլո Ձանյոլոն էլ անձեռոցիկով մաքրում է շուրջը` սեղանն ու հեռակառավարման վահանակը։

Նշենք, որ Մխիթարյանի նախկին մարզիչ Յուրգեն Կլոպին ասուլիսներից մեկի ժամանակ կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդներ էին հարցրել։ Ինչին ի պատասխան Յուրգենը գերմանացու խոհեմությամբ ասել էր. «Նման հարցերը պետք է պարզել գիտակներից, իսկ երկրպագուները չպետք է մտածեն, թե ֆուտբոլիստներն ու մարզիչներն ամեն բան գիտեն և կարող են»։

Հայաստանը փակում է կորոնավիրուսի ուղին. նոր խստացումներ եվրոպական երկրների համար

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով Իտալիայում Ա սերիայի բոլոր խաղերը մինչև ապրիլի 3-ը կանցնեն դատարկ տրիբունաներով։ Այնպես որ երկրպագուները ստիպված կլինեն նստել տանը և հեռուստացույցով դիտել իրենց սիրելի ֆուտբոլիստներին։

Իրանում 1 օրում կորոնավիրուսից ավելի քան 20 մարդ է մահացել