Դավթաշենի կամրջից նետվելու փորձ անող տղամարդու կյանքը փրկել են

Ոստիկաններն ինքնասպանության փորձ անող քաղաքացուն դեպքի վայրից հեռացրել ու անվտանգ տարածք են տեղափոխել։ Նրանց աշխատանքի շնորհիվ հաջողվել է կանխել ողբերգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Դավթաշենի կամրջից նետվելու փորձ անող տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

Ինքնասպանության փորձ անող քաղաքացուն դեպքի վայրից հեռացրել ու անվտանգ տարածք են տեղափոխել ոստիկանները։

«Քանի որ կյանքին այլևս վտանգ չէր սպառնում, փրկարարները հեռացել են դեպքի վայրից»,– հայտնեց Զարգարյանը։

Ուզում էր կամրջից նետվել. Երևանում անցորդները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Հիշեցնենք` այսօր ցերեկը միջին տարիքի մի տղամարդ փորձել էր նետվել Երևանի Դավթաշենի կամրջից։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հորդորել էին նրան հրաժարվել այդ որոշումից։

Քաղաքացին ասել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ խնդիրներ ունի, որոնք կապված են բնակարանի հետ։

Զինվորին ինքնասպանության հասցնողն այսուհետ ավելի խիստ կպատժվի