ՌԱԴԻՈ

«Բնակիչները բողոքեն, թե ոչ, ճանապարհները կառուցվելու են». Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է խնդրահարույց ճանապարհի մասին, որը բողոքի ակցիա անելու պատճառ է դարձել։
Sputnik
«Բնակիչները բողոքեն, թե ոչ, ճանապարհները կառուցվելու են». Գեղարքունիքի մարզպետ

Այսօր առավոտից բնակիչները փակել էին Վարդենիս-Մարտունի ճանապարհի մի հատվածը և վստահեցնում էին, որ չեն բացելու, մինչև անտանելի ճանապարհի հարցը չլուծվի։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նշված հատվածում կա չորս համայնք իրար կապող մոտ 14 կմ երկարությամբ ճանապարհ, որը պետք է կառուցվեր նախորդ տարի, բայց քանի որ դա Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագիր է, վերջին փուլում որոշակի խնդիրներ են առաջացել։

Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը

«Երբ նախագիծը պատրաստ էր, պետք է հայտարարվեր մրցույթ, սակայն խնդիրներ առաջացան` կապված ԱԺ–ի, ՍԴ–ի և Համաշխարհային բանկի կողմից վավերացման գործընթացների հետ։ Այդ պատճառով էլ ծրագիրը 2019թ.–ին չիրականացավ։ Այդ կապակցությամբ մենք գնացել ենք համայնքներ, խոսել ենք բնակիչների հետ, բացատրել ենք, թե ինչու այդպես եղավ, ասել ենք` երբ կլինի»,– նշեց մարզպետը։

Ըստ Սանոսյանի` այժմ հասել է վերջին փուլը, մնացել են օրեր, որպեսզի հայտարարվի մրցույթը, որովհետև գրեթե ամեն ինչ պատրաստ է։ ՍԴ–ն արդեն ամբողջ փաթեթը վավերացրել է։

«Անկախ նրանից` մարզի բնակիչները կբողոքեն, թե ոչ, ճանապարհներն այս տարի կառուցվելու են։ Մոտ օրերս մրցույթը կանցկացվի։ Բնակիչները նշում էին, որ տարածքային նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն ճանապարհները, որոնց մրցույթները հայտարարված են, և իրենց համայնքն ընդգրկված չէ, բայց իրենց մրցույթը օրեր անց կհայտարարվի»,– ասաց մարզպետը։

Փաշինյանն առաջարկում է վերանայել դենդրոպարկի մուտքի գինը. լեհերի համար բացառություն կարվի՞

Սանոսյանի խոսքով` եթե մի ծրագրի մասին հրապարակավ խոսել են, մյուսի մասին` ոչ, դա դեռ չի նշանակում, որ այն չի իրականացվելու։

Մարզպետի փոխանցմամբ`բնակիչների հետ անմիջական հանդիպումների արդյունքում իրավիճակը լիցքաթափվել է, ամեն ինչ նորմալ է։

Կանանց յոթնյակը գաստրոբակ է բացել Արագյուղում. ի՞նչ անակնկալներ են սպասում զբոսաշրջիկներին