Թեժ է լինելու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առանց տեղումների եղանակը կպահպանվի, ջերմաստիճանն էլ կշարունակի բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև մարտի 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Թեժ է լինելու. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանները կանխատեսում են, որ Երևան քաղաքում նույնպես մինչև մարտի 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կանանց նվեր կամ կորոնավիրուսի հախից գալու միջոց. Գագիկ Սուրենյանը +24 աստիճան է խոստանում

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը երեկ` մարտի 5–ին, Facebook–ի իր էջում տեղեկացրել էր, որ  Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։

Ըստ Սուրենյանի` եթե վերջին օրերին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։

Մինչև մարտի 8-ը կկարողանա՞նք կարճաթև հագնել. Սուրենյանը երկուշաբթին բարի լուրով է սկսել