Սպանության փորձ Արմավիրի Աղավնատուն գյուղում. 35–ամյա տղամարդը հիվանդանոցում է

Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի բնակիչը: Վերջինս ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Արմավիրի Աղավնատուն գյուղում փորձել են սպանել 35–ամյա մի տղամարդու։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, 2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցից  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ:

Գյումրիում ծեծված երեխան գանգոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ունի. նրան ոչ ոք չի տեսակցել

Պարզվել է, որ 2020 թվականի մարտի 5-ին, ժամը 02:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, 35-ամյա տղամարդուն սպանելու նպատակով, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի տներից մեկի դիմաց, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի, իսկ հրազենային վնասվածքներ ստացած տղամարդն անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Արցախում կորոնավիրուս չկա. նախարարությունը հայտարարություն է տարածել

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ տան բակային հատվածում կայանված ավտոմեքենայի վրա՝ կրակոցի հետքեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Արսեն Թորոսյանն այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոցում ապրող 31 քաղաքացիներին

Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի բնակիչը: Վերջինս ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: