Փաշինյանը դուստրերի հետ մետրոյում էր. ինչ էին անում նրանք. տեսանյութ

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին մասնակցում են նաև վարչապետի դուստրերը` Մարիամն ու Շուշանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ իրականացրեց Երևանի մետրոյում։ Նա իր ավագ դուստրերի` Մարիամի և Շուշանի հետ դուրս էր եկել փողոց, որպեսզի մարդկանց համոզի քվեարկել սահմանադրական փոփոխությունների օգտին:

Երեկոյան ժամին, երբ մարդիկ գործից տուն են շտապում, և մետրոն լիքն է, վարչապետը «Հանրապետության հրապարակ» կայարանից մինչև »Գարեգին Նժդեհ» վերջին կայարանը գնաց։

Փաշինյանը սփյուռքի մասնագետներին հրավիրում է մասնակցել հայրենիքի կառավարման գործին

Մետրոյի ուղևորներին վարչապետը ոչ միայն սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզող «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիր» գրքույկն է  բաժանել, այլ նաև զրույցի բռնվել նրանց հետ։

«Դուք գիտեք, որ ապրիլի 5-ին է հանրաքվեն կայանալու։ Անպայման մասնակցեք և կողմ քվեարկեք», - քաղաքացիներին կոչ արեց վարչապետը։

Բոլորը չէ, որ վարակվում էին վարչապետի լավատեսությամբ։ Ուղևորներից մեկը, ի պատասխան վարչապետի` ժպտա, եղբայր, ժպտա խոսքի, հարցրեց. «ինչի համար ժպտամ»։

«Իրար տեսանք, ես ուրախ եմ, որ քեզ տեսա, իսկ դու ուրախ չե՞ս, որ ինձ տեսար»,- փորձեց իրավիճակը լիցքաթափել Փաշինյանը։

Ընդ որում, շատերը, ինչպես և նախորդ անգամ, խնդրում էին Փաշինյանին սելֆի անել նրա հետ կամ պարզապես սեղմում էին նրա ձեռքը։ Ոմանք ասում էին, որ անպայման մասնակցելու են հանրաքվեին և հավելում, որ հպարտանում են նրա աշխատանքով։

Փաշինյանն անձամբ է անձնագիր հանձնել 105-ամյա պապիկին. նա համբուրել է փաստաթուղթը

«Իսկ ես հպարտանում եմ ձեզանով, ձեզանից յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է», - ասաց վարչապետը։ Որոշ ուղևորներ Փաշինյանի հետ խոսեցին իրենց խնդիրներից։

«Գարեգին Նժդեհ» կայարանում իջնելով` Փաշինյանն ասաց, որ երեխաները որոշել են գնալ «Երրորդ Մաս» (նրանք նախկինում այդ թաղամասում են ապրել - խմբ.), «արյունը կանչում է»,-կատակեց վարչապետը։

Մետրոյից դուրս գալով Գարեգին Նժդեհի հրապարակում` վարչապետը շարունակեց շփվել քաղաքացիների հետ։ Նա հիշեց, որ վերջին անգամ այստեղ եղել է մսի գինը ստուգելու ժամանակ։ Փաշինյանի խոսքով` հրապարակը հիմա շատ ավելի լավ տեսք ունի, քան այն ժամանակ, մասնավորապես ՝ նստարաններն ավելացել են։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն կկայանա ապրիլի 5–ին։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։