ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանական կողմի վերջին դիվարսիոն ներթափանցման փորձի հանգամանքներին։
Sputnik
Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը չի բացառում, որ արբեջանցիների դիվերսիոն փորձը կարող է կապ ունենալ գործընթացների հետ, որոնք դուրս են մեր տարածաշրջանից և առնչվում են, մասնավորապես, սիրիական ճգնաժամով պայմանավորված ռուս–թուրքական լարվածության հետ։ Թուրքական կողմն այդ հակասությունները փորձում է տեղափոխել մեր տարածաշրջան և Ադրբեջանի միջոցով ազդել Ռուսաստանի վրա։ Փորձագետը վկայակոչում է այն հանգամանքը, որ նման սադրանքի մեխանիզմներ նախկինում մի քանի անգամ կիրառվել են, ներառյալ 2016թ.–ի ապրիլյան դեպքերը։

Ադրբեջանի դիվերսիան կանխած զինծառայողներից 4-ը հանդիպել են Բակո Սահակյանի հետ. լուսանկար

Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: 

«Հատկանշական է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե արցախյան շփման գծում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին։ Հնարավոր է, որ դրանով մեսիջ է ուղարկվում ինչպես հայկական կողմին` որպես Ռուսաստանի դաշնակցի, այնպես էլ բուն Ռուսաստանին։ Դրանից առաջ էլ մենք տեսանք թուրքական կողմի ակտիվացում դիվանագիտական դաշտում և մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրում»,– նշում է փորձագետը։

Երկրորդ հանգամանքն, ըստ Դավիթ Հարությունովի, կապված է կոնկրետ Ադրբեջանի վարքագծի հետ։ Որոշ ժամանակ նրանք պահպանում էին հանգստություն, որովհետև հավանաբար որոշակի ակնկալիքներ ունեին բանակցություններից, և հիմա հասկացել են, որ այդ ակնկալիքները կարող են չիրականանալ, հետևաբար, շփման գծում մտնում են ակտիվացման նոր փուլ։  

Ադրբեջանը լուսադեմին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊՆ

Բակո Սահակյանը պարգևատրել է դիվերսիոն փորձը կասեցրած ու անօդաչու խոցած զինծառայողներին

«Այն, որ ադրբեջանցիների փորձը ձախողվել է, խոսում է այն մասին, որ հնարավոր չի եղել դիվերսիան իրականացնել անսպասելիորեն. հայկական կողմը պատրաստ է եղել դրան։ Առաջնագիծը տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցնելու իրողությունը տալիս է դրական արդյունք, որովհետև դիվերսիոն ներթափանցումների հիմնական առանձնահատկությունն անսպասելիությունն է, որն էլ այս դեպքում ադրբեջանցիներին չի հաջողվել ապահովել»,– նշում է փորձագետը։ 

Այդուհանդերձ, Հարությունովը վտանգավոր է համարում մեկ լոկալ դեպքի վերաբերյալ շատ հետևություններ անելը, որովհետև հետագա գործողությունների ընթացքում կարող են կիրառվել այլ տարբերակներ։ Ըստ նրա` վերջին երկու տարիներին առաջնագծում նկատվում է լարվածության նվազում, մինչդեռ նախկինում երկու կողմերի միջև առկա էսկալացիան կրում էր ցիկլային բնույթ, կողմերը պարբերաբար պատասխանում էին միմյանց։ Այս դեպքում ժամանակը ցույց կտա ադրբեջանական կողմի ռազմավարության նպատակը։     

Հարությունով. «Տեղազննման սարքերի շնորհիվ դիվերսիոն գործողությունները քչացել են»