ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Չինական CGTN հեռուստաընկերությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3042–ի։
Աղբյուրի համաձայն ` COVID-19–ով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 80 552 է։ Ավելի քան 53,7 հազար մարդ արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։
Մեկ օրվա ընթացքում Չինաստանի մայրցամաքային հատվածում վարակման 143 դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է։
Կորոնավիրուսի պատճառով կարո՞ղ է հանրաքվեն չեղարկվել. պատասխանում է «Այո»-ի շտաբի խոսնակը
Հիշեցնենք` Չինաստանի կառավարությունը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էր Ուհան քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին։ Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել ծովամթերքից և օձից պատրաստված թեթև նախուտեստները։
ԱՀԿ–ի տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել 79 երկրում։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի. հաստատվել է ևս 5 դեպք