Արծրուն Հովհաննիսյանն այլևս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը չէ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ ծառայության համար և առաջին հերթին` իր բոլոր ղեկավարներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Արծրուն Հովհաննիսյանը այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը չէ։ Տեղեկությունը նա գրել է Facebook–ի իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ ծառայության համար և առաջին հերթին` իր բոլոր ղեկավարներին:

Ադրբեջանը լուսադեմին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊՆ

«Շնորհակալ եմ ՀՀ ԶՈւ-երի յուրաքանչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատանքի համար»,–գրել է նա:

Նա նշել է, որ ծառայության 23 տարիների ընթացքում երազել է զբաղվել ռազմական կրթությամբ և տեղեկացրել, որ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու է հենց ռազմական կրթության ոլորտում:

Ադրբեջանական կողմը Տավուշի հատվածում կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2012թ.–ից։