Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացրած բացարկի միջնորդությունը

Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Աշխատանքային օրն ավարտվեց, և դատական նիստը հետաձգվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն` դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Աշխատանքային օրն ավարտվեց, և դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 10-ը, ժամը 13։00-ն։

Չի կարելի անընդհատ ձգձգել գործը. դատախազը` Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասին

Քոչարյանի փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմնվելով նոր ի հայտ եկած հանգամանքների վրա։

Պաշտպան Հայկ Ալումյանը հղում էր արել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցին, որտեղ նա ասել էր հետևյալ միտքը. «Այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»։

Հիշեցնենք`ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ.-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։