Ադրբեջանը լուսադեմին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊՆ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք` թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ:

Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ:

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել

Ադրբեջանը լուսադեմին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊՆ

Ադրբեջանական կողմը Տավուշի հատվածում կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից