«Ինչ ամոթ է, Պուտինը ստացավ այն, ինչ ուզում էր». Փայլանը`առաջնորդների հանդիպման մասին

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի և ՌԴ առաջնորդների հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ավելի քան 5 ժամ տևած բանակցություններին և նշել, որ այդ հանդիպմանը Թուրքիայի առաջնորդը մեծ կորուստ ունեցավ։

«Էրդողանը մեծ կորուստ ունեցավ Ռուսաստանում: Պուտինը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր»,- գրել է նա։

Փայլանի աչքից չի վրիպել նաև առաջնորդների ետնամասում տեղադրված արձանը, որը խորհրդանշում է 1878-ին Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի հաղթանակը։

«Որպեսզի չկրկնվի». Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

«Իբր բավարար չէ, նա Էրդողանի թիմին բազմիցս դրել է այս արձանի տակ: Արձան, որը նկարագրում է Ռուսաստանի հաղթանակը Օսմանյան կայսրությունում 1878-ին, անմիջապես ետ Էրդողանի ետնամասում էր: Ինչ ամոթ է»,- եզրափակել է պատգամավորը:

Նշենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը տևեց ավելի քան 5 ժամ։ Բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որտեղ ներկայացված են քննարկումների ժամանակ ընդունած որոշումները:

Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:

Թուրք պատգամավորները Սիրիայի պատճառով ծեծել են իրար. տեսանյութ

Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել էր փետրվարի 27-ին, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ էին բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, ինչին հակահարվածով էին պատասխանել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ էին հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 33 թուրք զինվորական է մահացել: