Կասկածյալը մոր ընկերն էր, երեխային վիրահատում են. նոր մանրամասներ Գյումրու սպանությունից

Դատախազի հանձնարարությամբ կասկածյալը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա դստերը վնասվածք հասցրած տղամարդն այդ կնոջ ընկերն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Ինչ առգրավեցին «Վստրեչի ապերի» տնից. խուզարկության ժամանակ մորը տեղափոխել են հիվանդանոց

«Երեխային հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո օպերատիվ-քննչական խումբը համապատասխան օպերատիվ գործողությունների արդյունքում պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքները ստացել է իրենց տանը: Վնաս հասցրած անձը մայրիկի ընկերն է՝ 28 տարեկան։ Նա ծեծել է և՛ մորը, և՛ դստերը, մայրը որոշ ժամանակ անց մահացել է: Նշված անձի ինքնությունը պարզվել է»,-ասաց Կարեն Գաբրիելյանը` հավելելով, որ իր հանձնարարությամբ քննիչի կողմից տվյալ անձը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1 և 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Գյումրեցի կնոջ մահվան գործով դատական նիստերը հետաձգելու խնդիրը շուտով կլուծվի

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց,  որ երեխային վիրահատում են: «Այս պահին վիրահատում են երեխայի որովայնը։ Մինչև վիրահատությունը չավարտվի, դեռ վնասվածքների մասին ոչինչ ասել չենք կարող»,-ասաց նա:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 5-ին, ժամը 15․40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Նրանք մայր ու դուստր են: