Կորոնավիրուսից մահանալու 1–ին դեպքից հետո Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Նահանգում վերահսկողությունը խստացվում է. մարդկանց ավելի հաճախ կթեստավորեն վարակի առկայությունը ստուգելու համար և ավելի մանրակրկիտ կհետևեն վարակվածների շփումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել կորոնավիրուսից առաջին մահվան դեպքից հետո։ Տեղեկությունը հայտնում է Los Angeles Times–ը։

Նահանգապետ Գևին Նյուսոմը համապատասխան հանձնարարականը տվել է մարտի 4-ին։ Այդ պահից նահանգում խստացված վերահսկողություն է սահմանվում. մարդկանց ավելի հաճախ կթեստավորվեն վարակի առկայությունը ստուգելու համար և ավելի մանրակրկիտ կհետևեն վարակվածների շփումներին։

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում

Բացի այդ, լրացուցիչ կապի ծրագիր է մտցվում բուժաշխատողների միջև. նրանք կիմանան` ինչ անել, եթե մեծ թվով մարդիկ դիմեն իրենց հիվանդանոց։

Հաղորդվում է, որ թոքաբորբի նոր տեսակից մահացած ամերիկացին տարեց տղամարդ էր, որը վարակվել էր Սան Ֆրանցիսկոյից մեկնող նավով ճանապարհորդելու ժամանակ։ Նյուսոմը հորդորել է ԱՄՆ մյուս նահանգների իշխանություններին հիվանդության տարածումը կանխելու նպատակով համագործակցել միմյանց հետ։

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կորոնավիրուսով է վարակվել

Փետրվարի 26-ին ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը արտակարգ դրություն հայտարարեց կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով։ Ընդ որում, այդ պահի դրությամբ քաղաքում հիվանդության որևէ դեպք չէր արձանագրվել։

ԱՄՆ–ում այժմ հիվանդության 160 դեպք է գրանցվել։ Վերջին տվյալներով` ամբողջ աշխարհում կորոնովիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 95.4 հազարը, որոնց մեծ մասը Չինաստանից են։

Վարակվածների շուրջ 3.2 հազարը մահացել են, 53,2 հազարը` բուժվել։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 90 հազարը