Իրավապահները խուզարկում են «Վստրեչի ապերի» տունը. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանները գործողություններ են կատարել «Վստրեչի ապերի» տանը։ Հարևանների խոսքով` ամբողջ գիշեր աղմուկից չեն կարողացել քնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Այս պահին քննչական գործողություններ են կատարվում Արամ Վարդանյանին` «Վստրեչի ապերին» պատկանող տանը։ Տան մոտ այժմ հավաքված են ոստիկանները, այստեղ կայանած է նաև շտապօգնության մեքենա։ Այժմ խուզարկում են նրա տունը։

«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել

Հարձակվել են «Վստրեչի ապերի» ու նրա հարազատների տների վրա. փաստաբան

Արամ Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում կան բերման ենթարկվածներ։ Նա նշեց, որ ոստիկանները բաժին են տարել իր պաշտպանյալի տանը եղած բոլոր տղամարդկանց։

«Վստրեչի ապերի» հարևանուհիներից Աշխեն Հարությունյանն ասաց, որ ամբողջ գիշեր ծեծ ու ջարդի ձայներ են լսվել։ Նրա խոսքով` չեն կարողացել քնել, ոստիկանական համազգեստով մարդիկ ինչ-որ մեկին ծեծելիս են եղել։

«Այդ ինչ «շուխուռ» էր, ինչ ձայներ էին»,- ասաց կինը։

Հատուկ միջոցառում Երևանում. բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրողները. տեսանյութ

Հիշեցնենք` Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնել էին, որ գիշերը «Վստրեչի ապերի» տանը գործողություններ են իրականացվել կոնկրետ քրեական գործի շրջանակներում։

Դրանից հետո նրա փաստաբանները` Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտնել էին, որ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող տների վրա։

Նոր մանրամասներ «Վստրեչի ապերի» մտերիմի սպանությունից. սպանողի ինքնությունը հայտնի է