Եվ կրկին Քիմ Քարդաշյանի շնորհիվ. սինգապուրյան ամսագիրը խորհուրդ է տալիս Հայաստան այցելել

Singapore Tattler պարբերականը խորհուրդ է տալիս զբոսնել Երևանով, այնուհետև այցելել հայտնի վանքերն ու պարտադիր համտեսել հայկական խոհանոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Լեռներ, վանքեր և բազմաթիվ միստիկ վայրեր են ձեզ սպասում Հայաստանում, երկիր, որն անպայման պետք է այցելել այս տարի»,- այսպես է սկսվում Singapore Tattler ամսագրի հոդվածը։ Պարբերականի լրագրողներն այս տարվա սկզբին այցելել էին Հայաստան, սիրահարվել մեր երկրին և որոշել պատմել իրենց տեսածի մասին։ Հայաստան այցելության համար նրանց ոգեշնչել էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը. 2015 և 2019 թվականներին նրա հայաստանյան ուղևորությունների շնորհիվ են սինգապուրյան լրագրողները տեղեկացել ճանապարհորդության համար պոտենցիալ հետաքրքիր վայրերի մասին։

Քիմ Քարդաշյան VS Նիկոլ Փաշինյան. ո՞վ է աշխարհում ավելի լավ գովազդում Հայաստանը

«Մեր ուղևորությունը սկսել ենք Հայաստանի մայրաքաղաք Երևանից։ Քաղաքը շրջապատված է Արագած և Արարատ լեռներով, որոնք ամբողջ աշխարհի հայության համար կարևոր խորհրդանիշեր են։ Այստեղ իրար հաջորդում են բաց վարդագույն ու մոխրագույն բարձրահարկ շենքերը, դրանով Երևանը հիշեցնում է խորհրդային քաղաքի և Ուեսթ Անդերսոնի ֆիլմերում տեսած քաղաքի միախառնում (ռեժիսորը հայտնի է իր ֆիլմերում վարդագույն շենքերի օգտագործմամբ)»,– նշված է հոդվածում։

Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայերին ու սուրբծննդյան ծաղրանկար «նվեր» ստացել

Հեղինակները վստահեցնում են, որ Երևանը կատարյալ քաղաք է ֆլանյորների (քաղաքի պատմությունն ուսումնասիրելուց հաճույք ստանալու նպատակավ բուլվարներով զբոսնողներ) համար։ Հոդվածագիրները խորհուրդ են տալիս այցելել Կասկադ և Վերնիսաժ։ Իսկ Հայաստանի պատմությանը մոտիկից ծանոթանալու համար` քաղաքից դուրս գնալ. այցելել Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդ, Հաղպատ ու Սանահին։

«Կարո՞ղ եք Քիմին պատկերացնել որպես ԱՄՆ առաջին տիկին». Քանյեն նախագահ դառնալ է ուզում

Հոդվածում խոսվում է նաև հայկական խոհանոցի մասին։ Մասնավորապես, հեղինակներին դուր է եկել լավաշը, տնական պանիրը և բնական բանջարեղեններից պատրաստված աղցանը։ Այս ամենը համտեսելուց հետո նրանք խորհուրդ են տալիս հայկական աղբյուրի ջուր խմել։ Ըստ հոդվածի հեղինակների` հայկական ջուրն այնքան յուրահատուկ է, որ դրա համը զգացվում է այն ամենում, ինչն աճում է հայկական հողի վրա, այդ թվում` խաղողի մեջ, որից աշխարհին հայտնի կոնյակ են պատրաստում։