Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան հարսանիքի կգնա. «Հրապարակ»

Իմքայլական պատգամավորներից մեկի որդու հարսանիքը տեղի կունենա քարոզարշավի վերջին օրը։ Դա չի խանգարի, որպեսզի թե՛ քարոզարշավ անեն, թե՛ խնջույքի մասնակցեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդու հարսանիքն է։

«Նախադեպը չունի Հայաստանում». «Հարսանիք թիկունքումը» մեծ էկրան կբարձրանա

«Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ։ Հարսանիքի օրը որոշվել է մինչև հանրաքվեն, հանրաքվեի որոշումից հետո Հովիկ Աղազարյանն անգամ քայլեր է արել օրը փոխելու, սակայն թիմը հանգստացրել է՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա»,–գրում է թերթը։

Հարսանիքը տեղի կունենա Արմավիրի մարզում գտնվող «Նոր Դվին» ռեստորանում։ Ի դեպ, նորապսակների քավորը Աղազարյանի բանակային ընկերներից մեկն է, հարսնացուն էլ՝ հասարակ ընտանիքից:

Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. տեսանյութ

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն կկայանա ապրիլի 5–ին։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։