Հայաստանը վավերացրել է տվյալների փոխանակման մասին ԱՊՀ հակաահաբեկչական համաձայնագիրը

Համաձայնագրին համապատասխան ՝ կողմերը պարտավորվում են սահմանված կարգով անհատույց հիմունքներով ապահովել տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև տեղեկատվության գաղտնիության պաշտպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը այսօր կայացած նիստում միաձայն վավերացրել է ԱՊՀ շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակում նախատեսող համաձայնագիրը:

ԱԱԾ–ն պարզել է, որ կեղծ օգտատերերն ահաբեկչության կոչեր են տարածել Facebook-ում

Գաղտնի տվյալների փոխանցումն իրականացվելու է պետությունների օրենսդրությանը համապատասխան ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՝ ելնելով կողմերի շահերից։

Տեղեկատվության փոխանակումը կարող է իրականացվել դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության միջոցով կամ իրավասու մարմինների կողմից համաձայնեցված այլ եղանակով, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ, այդ թվում ՝ միջպետական:

Համաձայն փաստաթղթի ՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջպետական տեղեկատվական համակարգը ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված բանկն է:

Ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում