ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ այսօր ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Մելիքյանին` «օրենքով գող» «Օշականցի Գևորիկին»։
«Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» 50-ամյա տղամարդու»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։
Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում
Հիշեցնենք, որ հունվարի 22–ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական «օրենքով գողերի» ու «քրեական հեղինակությունների» մասին օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար:
Հաստատված նոր օրենքով` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է հինգից տասը տարվա ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել