Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 90 հազարը

Չինաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից 38 մարդ է մահացել։ Վտանգավոր վարակի տարածման տեմպերն այդ երկրում նկատելիորեն դանդաղել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի— Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսի զոհերի թիվն այսօրվա դրությամբ հասել է 2981-ի, հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 50 հազար մարդ, հայտնում է ՉԺՀ–ի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն։

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 80 304 մարդ է։ Վերջին քսանչորս ժամում Չինաստանում կորոնավիրուսից 38 մարդ է մահացել։

Որոշ ավիաընկերություններ Հայաստանում նվազեցրել են չվերթերի հաճախականությունը

Աշխարհում, ընդհանուր առմամբ հաստատված է վարակման 93 454 դեպք։ Գերմանիայում վարակվածների թիվը հասել է 203-ի, Իտալիայում` 2502-ի, Շվեյցարիայում` 58-ի։

Իրանը վարակվածների քանակով չորրորդ երկիրն է աշխարհում` Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից հետո։

Այս երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2.3 հազար դեպք, 77 մարդ մահացել է, 435-ը առողջացել են։

Ծառուկյանը դրա կարիքը չունի. ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ կորոնավիրուսով չի վարակվի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

«Հային ոչ մի վարակ չի բռնի, արխային». քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին

Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Չինաստանի իշխանությունը 2019 թվականի դեկտեմբերի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր 2019-nCoV կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։