Արցախում և Հայաստանի մարզերից մեկում ջերմաստիճանը կհասնի +20–ի. եղանակի տեսություն

Հանրապետության ամբողջ տարածքում մի քանի օր տեղումներ չեն գրանցվի, ջերմաստիճանն էլ գնալով կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների` օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Արցախում և Հայաստանի մարզերից մեկում ջերմաստիճանը կհասնի +20–ի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես մարտի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի +14–ից +16 աստիճան, իսկ Արցախում և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը հասնի +20 աստիճանի։

Ինչպիսին կլինի մարտը. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում