Արքայազնը կորոնավիրո՞ւս է տարածում. Ուիլյամը կատակել է

Մեծ Բրիտանիայում ներկա պահին կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու 53 դեպք է արձանագրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. The Independent-ը գրում է, որ պաշտոնական այցով Իռլանդիայում գտնվող արքայազն Ուիլյամը Դուբլինում շփվել է շտապօգնության բժիշկների հետ և կատակով ասել, թե կորոնավիրուս է տարածում:

Թագավորական հանգիստ. ինչպես են արձակուրդներն անցկացնում արքայազն Ուիլյամի երեխաները

Թեմայի շուրջ տեղեկատվական աղմուկի և համաճարակի քննարկման ժամանակ Ուիլյամն ասել է, որ հազի և շնչառական սուր վիրուսային ինֆեկցիաների այլ ախտանշանների առաջացման դեպքում խուճապի մատնվել պետք չէ` ընդգծելով, որ «ԶԼՄ–ները փոքր–ինչ չափազանցրել են խնդիրը»։

«Պատրաստ եմ վիճել, որ ձեզ յուրաքանչյուրն ասում է. «Ես մահանում եմ, ինձ մոտ կորոնավիրուս է»։ Իսկ դուք պատասխանում եք. «Դա պարզապես հազ է»»,– ասել է Ուիլյամը, կատակելով, որ ինքն ու իր կինը` Քեյթ Միդլթոնը նույնպես կորոնավիրուս են տարածում։

Մեծ Բրիտանիայում ներկա պահին կորոնավիրուսով վարակվելու 35 դեպք է գրանցվել։

«Հային ոչ մի վարակ չի բռնի, արխային». քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին

Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։