Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն այս տարվա ընթացքում ձեռք կբերի ճապոնական Yamaha ապրանքանիշի երաժշտական գործիքներ, այդ թվում՝ ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ և այլ հարվածային գործիքներ։
ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը վստահ է, որ նոր գործիքների համալրումը հնարավորություն կտա էլ ավելի բարձրակարգ երաժիշտների հրավիրել և բարձրակարգ երգացանկ ընտրել:
«Հուսով ենք՝ նման իրադարձությունները և համագործակցությունները շարունակական բնույթ կկրեն, ինչպես և շարունակական են մեր ջանքերը կամերային արվեստի հետագա զարգացման ոլորտում»,- ասաց նա։
Նշենք, որ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը կամերային երաժշտական կենտրոնին գործիքներ տրամադրելու մասին պայմանագիր են ստորագրել:
Դրամաշնորհը տրամադրվել է «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով։