Վրացիները երգում են հայերի պատվին, Փաշինյանը ձայնակցում է նրանց. տեսանյութ

Վրաստանում գտնվող հայկական պատվիրակության համար երգել են հանրահայտ «Թբիլիսո» և «Ով սիրուն, սիրուն» երգերը։Նիկոլ Փաշինյանը երաժիշտներին նկարելու ընթացքում ձայնակցել է նրանց։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել Վրաստանից։

«Ի պատիվ մեր պատվիրակության»,– գրել է նա։

Երաժիշտները նախ երգում են հանրահայտ «Թբիլիսոն», որի ավարտին լսվում է Փաշինյանի արձագանքը. «Բրավո, իսկ հիմա ուշադրություն»։ Դրանից հետո հնչում է «Ով սիրուն, սիրունը», և վարչապետը ձայնակցում է նրանց։

Այստեղ հին Թբիլիսիի մթնոլորտն է. Զուրաբիշվիլին հյուրընկալել է Փաշինյանին

Հիշեցնենք` Փաշինյանը Վրաստան է մեկնել պաշտոնական այցով։ 

Նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ կային. Փաշինյան