Փաշինյանը շուն է նվեր ստացել Վրաստանի վարչապետից. տեսանյութ

Փաշինյանին շատ է դուր եկել նվերը։ Նա նշել է, որ կովկասյան զտարյուն հովվաշունն արդեն հինգերորդն է Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։
Sputnik

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանին կովկասյան զտարյուն հովվաշուն է նվիրել։

Վրացիները երգում են հայերի պատվին, Փաշինյանը ձայնակցում է նրանց. տեսանյութ

Վրաստանում գտնվող Փաշինյանը Facebook–ի իր էջում հրապարակել է նվերը ստանալու կադրերը։

«Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն: Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո»,- տեսանյութին կից գրել նա։

Նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ կային. Փաշինյան

Փաշինյանը շան հետ լուսանկար է հրապարակել նաև Instagram–ում և նշել, որ սա թանկագին նվեր է։

Հիշեցնենք` Փաշինյանը Վրաստան է մեկնել պաշտոնական այցով։ 

Այստեղ հին Թբիլիսիի մթնոլորտն է. Զուրաբիշվիլին հյուրընկալել է Փաշինյանին