ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Մարտի 3-ի առավոտյան Լիպեցկում բախվել են BBW և Opel մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վարորդներից մեկը մահացել է:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն դժբախտ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09: 30-ին Լեբեդյանսկոյե մայրուղու մոտ:
Պատահարի հետևանքով BMW- ի 54-ամյա վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի 31-ամյա վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` BMW-ն ունեցել է հայկական համարանիշներ:
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը անցել է ճանապարհի ոչ թույլատրելի հատվածով
Նշենք, որ նախորդ օրերին Լիպեցկի շրջանի ճանապարհային տեսուչները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 1271 խախտում: