Որոշ խանութներում ձվի մակնշման հետ կապված խախտումներ են հայտնաբերվել

Էկոնոմիկայի նախարարությունում բանակցություններ են ընթանում, որպեսզի ստեղծվի ձվի վերամշակման գործարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին, ասաց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն որոշ խանութներում ձվի մակնշման հետ կապված անհամապատասխանություններ է ֆիքսել։

Աննախադեպ գնանկում շուկայում. ինչո՞ւ են ձուն 20-25 դրամով վաճառում

Ձվի գինը շուկայում վերջին ամիսներին բավականին նվազել է։ Փոքր տնտեսվարողները բողոքում են, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով են վաճառում և այս իրավիճակը ստեղծել են խոշոր տնտեսվարողները` փոքրերին շուկայից դուրս մղելու համար։

Սպասվում է արդյո՞ք ՀՀ-ում թռչնամսի ու ձվի գների աճ. ոլորտի մասնագետների կանխատեսումները

«Շուտով խանութներում ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն։ Ձվի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են, չնայած արդեն ֆիքսել ենք` չկա մեծ քանակի գերարտադրություն, այսինքն` այն քանակի, ինչպես ներկայացնում են որոշ տնտեսվարողներ»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` ձվի շուկայում պրոֆիցիտը կախված է նաև այն հանգամանքի հետ, որ հավերի անկում չի եղել վերջին երկու տարիներին։ Սակայն, ըստ Գևորգյանի, այն, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում, աբսուրդ է, և ՏՄՊՊՀ–ն շուտով կպարզի` որն է դրա պատճառը։

Գևորգյանը հայտնեց նաև, որ էկոնոմիկայի նախարարությունում բանակցություններ են ընթանում, որպեսզի ստեղծվի նաև ձևի վերամշակման գործարան։

Ինչի՞ հաշվին է ձուն վաճառվում «ջրի գնով»

Հիշեցնենք, որ փետրվարի 24–ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ էր հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և Արաքս թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ի կողմից Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: