Որոշ մարզերում կրկին ձյուն կգա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները կանխատեսել են օդի ջերմաստիճանի բարձրացում ամբողջ հանրապետության տարածքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը

Տեղեկությունը հրապարալել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Որոշ մարզերում կրկին ձյուն կգա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում մարտի 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +9-ից +11-ի:

Ինչպես են Հայաստանում պայքարում կորոնավիրուսի դեմ. տեսանյութ