ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Մոսկվայում 88 տարեկան հասակում մահացել է օպերային երգչուհի Լիլիա Հակոբյանը։ Նա հայտնի աճպարար Հարություն Հակոբյանի կինն էր և ոչ պակաս հայտնի աճպարար ու դերասան Հմայակ Հակոբյանի մայրը։
Նրանց որդին` Հմայակը, հոր հետքերով է գնացել. աճպարար ու դերասան է դարձել։ Նա հայտնի է «Առավոտյան փոստարկղ», «Զարթուցիչ», «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումներով։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի դերասան, հրապարակախոս Հարություն Հակոբյանը ծնվել է 1918 թվականի ապրիլի 25–ին Հայաստանում, դարբնի ընտանիքում։ Ֆիլմերում հիմնականում ձեռնածուների դերեր է խաղացել, սկսնակ ձեռնածուների համար նախատեսված մի շարք ուսումնական ձեռնարկների հեղինակ է։