ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանում գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքի հետ կապված և հասարակական վայրերում կուտակումների ոչ ցանկալի լինելու պատճառով մարտի 6–ին, 7–ին և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն ջրային կրկեսը կկայանա ապրիլի 17, 18 և 19-ին:
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը
Նշենք, որ ջրային կրկեսի համար հատուկ լողավազան է պատրաստվում, որը մինչև 20 մետր բարձությամբ ցայտող բազմաթիվ շատրվաններ ունի։ Հատուկ լազերային գունագեղ լուծումներն էլ ավելի հեքիաթային կդարձնեն ցուցադրությունը։ Ջրային կրկեսն աչքի է ընկնում նաև երաժշտական օրիգինալ ձևավորմամբ։
Այս շոու ծրագիրը միավորում է կրկեսի բոլոր հետաքրքիր ժանրերը՝ վարժեցված կենդանիներ, ակրոբատիկ համարներ, հրաշագործություններ և այլն։ Մինչ արտիստները հաջորդաբար կհայտնվեն ջրի մեջ և օդում, լողավազանում իրենց ելույթները կցուցադրեն գեղարվեստական լողորդները՝ կերտելով ջրային բնակիչների՝ մեդուզաների, ջրահարսերի կերպարներ։ Հանդիսատեսը կտեսնի նաև կրակներով յուրահատուկ համարներ, դրական լիցքեր կստանա ծաղրածուների դուետի շնորհիվ։
«WATERLAND» ջրային կրկեսը ստեղծել է Վլադիմիր Բուգայենկոյի գլխավորած «Цирк Украины» պրոդյուսերական ընկերությունը 2016 թվականին։ Առաջին ելույթը եղել է 2018-ին Բելառուսում, որից հետո սկսել են ներկայանալ տարբեր քաղաքներում։
Աղջիկը կրկես է գնացել ու զղջացել դրա համար․ զվարճալի տեսանյութ