ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Երևանից Մոսկվա թռիչքի ժամանակ ինքնաթիռում ուղևոր է մահացել։ Լուրը հայտնում է Ren TV-ն:
Աղբյուրի համաձայն ՝ ուղևորի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարած օդանավի մեջ։
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գյումրիում
Դեպքի մանրամասները ճշտվում են։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը «Աէրոֆլոտ» ավիաընկերության չվերթի մասին է։
«Զվարթնոց» օդանավակայանից Sputnik Արմենիային ասացին, որ միջադեպի մասին իրենց ոչինչ հայտնի չէ։