Արմինե Ադիբեկյանը համոզված է` Ադրբեջանը սումգայիթյան ջարդերի հարցում ցայսօր իրականացնում է ժխտողական քաղաքականություն` առաջ մղելով Խոջալուի թեման։ Այդպես, ըստ ադրբեջանագետի, դաստիարակվել են սերունդներ։
«Այժմ շատ դժվար է որևէ ռացիոնալ գաղափար, միտք մտցնել ադրբեջանական հասարակության մեջ և փորձել այդ հարցի շուրջ ծավալել բանավեճ։ Դա նույնիսկ արդեն անիմաստ է։ Պետք է ուղղակի ամեն գնով առաջ մղել մեր դիրքորոշումը, որովհետև այլ տարբերակ չկա»,– ասաց ադրբեջանագետը։
Նրա դիտարկմամբ` ադրբեջանական քարոզչամեքենան ամեն տարի անում է նույն սխալը, պարզապես հայկական կողմը պետք է ճկուն լինի և օգտվի այդ հանգամանքից, առավելևս, որ Ադրբեջանը ձգտում է ծավալի հաշվին որակ ապահովել, սակայն ստանում է այն, ինչին արժանի է։
Սումգայիթի ջարդերն ու Ադրբեջանի «գնված» հոդվածները. ինչպես փրկել ճշմարտությունը