ՌԱԴԻՈ

Հայաստանն ու Վրաստանն ունեն ընդհանուր մարտահրավերներ. Մելիքյանը` Փաշինյանի այցի մասին

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ վարչապետի` Վրաստան կատարելիք պաշտոնական այցի մասին` այդ համատեքստում անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների ներկա փուլին։
Sputnik
Հայաստանն ու Վրաստանն ունեն ընդհանուր մարտահրավերներ. Մելիքյանը` Փաշինյանի այցի մասին

Ջոնի Մելիքյանի փոխանցմամբ` սա վերջին շաբաթների ընթացքում երրորդ ակտիվ այցն է, ինչը վկայում է երկու երկրների փոխհարաբերությունների դինամիկ զարգացման մասին, իսկ քննարկվող հարցերն առնչվում են ոչ միայն երկկողմ փոխգործակցությանը, այլև տարածաշրջանային խնդիրներին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ են միասնական մոտեցումներ։

Երևանը Թբիլիսիի առանցքն է. ինչով է նշանավոր Վրաստանի պաշտպանության նախարարի այցը

«Քանի որ կա նաև համաճարակի հնարավոր տարածման հետ կապված խնդիրը, հետևաբար, կարևոր է նաև համատեղ մոտեցումների քննարկումը, համատեղ ջանքերի ու պայքարի համադրումը, առավել ևս, որ Հայաստանը չի պատրաստվում փակել Վրաստանի հետ սահմանը։ Առհասարակ ակնկալվում է հայ-վրացական հարաբերությունների բավական ակտիվ տարի։ Նախատեսված է նաև միջկառավարական հանձնաժողովների նիստը, որի օրակարգային որոշ հարցեր հավանաբար կքննարկվեն նաև Նիկոլ Փաշինյանի կայանալիք այցի ընթացքում»,– նշում է փորձագետը։ 

Անդրադառնալով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի վերջին այցի ընթացքում հնչած տեսակետին, թե Հայաստանը 2020թ.–ին կմասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժություններին` Ջոնի Մելիքյանը նշում է, որ դա ոչ թե հյուսիսատլանտյան դաշինքի, այլ վրաց–ամերիկյան «Գլոբլ փարթներ» ծրագիրն է, որին մասնակցում են ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ դաշինքի ոչ անդամ երկրները։ Հայաստանը նույնպես մասնակցել է այդ ձևաչափի բազմազգ զորավարժություններին, ինչն, ըստ վրացագետի, տեղավորվում է նաև հայ-վրացական համագործակցության օրակարգում, որովհետև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող որոշ հարցերում անհրաժեշտ են միասնական մոտեցումներ։ Ըստ այդմ` Հայաստանն ու Վրաստանն ունեն ընդհանուր մարտահրավերներ, ինչը մղում է սերտ համագործակցության։

Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը

Ջոնի Մելիքյանը ողջունում է այն հանգամանքը, որ ներկայումս Վրաստանը նախագահում է Եվրախորհրդում։ Այդ կազմակերպությունը գնահատում է հարևան երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, հետևաբար վրացագետը մաղթում է, որ Վրաստանը արդյունավետորեն եզրափակի իր նախագահումը նշված կառույցում` խթանելով ժողովրդավարական բարեփոխումները։   

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանէր եկել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Իսկ դրանից առաջ` փետրվարի 19–ին աշխատանքային այցով Վրաստանում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։