Հակագազը` դիմակին այլընտրանք. երիտասարդը գտել է կորոնավիրուսից պաշտպանվելու իր տարբերակը

Խելացի երևանցին գտել է սարսափելի կորոնավիրուսի դեմ պայքարելու սեփական տարբերակը: Նրա «դիմակը» բավականին հուսալի է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Երևանյան դեղատներում ամենաշատ հանդիպող բժշկական դիմակներն այսօր բավականին սակավաթիվ են դարձել, ինչը համացանցում մեմերի ու հումորային մեկնաբանությունների առիթ է դարձել: Քաղաքացիներից յուրաքանչյուրն  առաջարկում է դիմակների սեփական այլընտրանքը, սակայն նրանցից մեկը գտել է վարակից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը:

Համացանցում հայտնված լուսանկարում երևում է, որ փողոցն հատող երիտասարդը հակագազ է կրում:

Մարտի 1-ին Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակակիրը 29-ամյա տղամարդ է: Դեղատներում դիմակները վաճառվել են մինչև վարակի հայտնաբերումը։

Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով 9 քաղաքացու թեստերի պատասխանը պատրաստ է

Լուսանկարը համացանցում տարածվել է րոպեների ընթացքում և գրեթե բոլոր էջերում այն արժանացել է հազարավոր հավանումների, քիչ չեն նաև մեկնաբանությունները:

«Կորոնավիրուսը ինձ շատ վախեցրեց», «քո ինքնավստահությունից եմ ուզում», «դեղատներում դիմակ չի գտել, էս ա գտել որ մեզ ուրախացնի», «սաղ հեչ, բա հլը ձեռի սիգարետին նայեք»,- գրել են օգտատերերը:

Ավելորդ գնումների կարիք չկա. Հայաստանն ունի՞ պարենի բավարար պահուստներ

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի առավոտյան. վարակված տղամարդը Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: